Ստորագրել ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած իրավական փաստաթուղթ. Միրզոյան
Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում: Մենք ստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, պայմանագիրը. դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը կանոնակարգող կանոնակարգն է, որն ուժի մեջ է մտել ԱԺ-ի կողմից, վավերացվել է, համապատասխան ներպետական ընթացակարգերն անցել է Ադրբեջանում և մտել է ուժի մեջ:
Մենք հույս ունենք, որ ի հավելումն այն բանի, որ արդեն 12 կիլոմետրից ավելի (12,7 կիլոմետր, եթե չեմ սխալվում) սահմանից սահմանազատել ենք, և այնտեղ սահմանի երկու կողմերում խաղաղ կյանքի և գործունեության հնարավորություն է ստեղծված: Մենք հույս ունենք, որ հետագա մասը՝ մեր համատեղ սահմանի, ևս հնարավորինս արագ կսահմանազատվի, և այս հարցը ևս կհամարենք լուծված»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին՝ Միրզոյանը տեղեկացրեց՝ դեռևս մնացել են 1-2 ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են:
«Դրանց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, ես կասեի՝ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում, և կրկին (ինչպես անցած անգամ պատգամավորներից մեկը նկատեց) ես կուզենայի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է. Փաշինյան
Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակ...