Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը․ CNN

Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը, սակայն պատասխանի մասշտաբները դեռ որոշված չեն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն իսրայելցի պաշտոնյայի:


«Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը, սակայն այդ պատասխանի մասշտաբները դեռ որոշված չեն։ .. Իսրայելը դեռ չի որոշել՝ կփորձի «կոտրել ամբողջ սպասքը», թե ավելի կշռադատված ինչ-որ բան կձեռնարկի», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով պաշտոնյային։


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) կիրակի գիշերը հայտարարել է, որ հարված է հասցնում Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության ոչնչացման: Հարձակման մեջ, տարբեր տվյալներով, ներգրավված են եղել մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Shahed կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:


Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության: Պենտագոնը հայտարարել է, որ աջակցելու է Իսրայելին, իսկ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը տեղի ունեցողն անվանել Է Թեհրանի և Թել Ավիվի հակամարտություն՝ Վաշինգտոնին կոչ անելով հեռու մնալ:


Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա հարված են հասցրել ապրիլի 1-ին: Թեհրանը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել։

Քաղաքականություն