Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով. անձրև կտեղա

Երևան քաղաքում՝


Սեպտեմբերի 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։




Հանրապետության տարածքում`


Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29- ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։




Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան 32.4°C (2004թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա 1.0°C (1983թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 18.5°C




Քաղաքականություն