Հարկերի հետաձգում և տուրքի վերացում. փոփոխություններ են սպասվում սահմանային անցակետերում
Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փաթեթի, որով նախատեսվում է զգալիորեն նվազեցնել Հայաստանի ցամաքային սահմանային անցակետերում առաջացող կուտակումները։
Հիմնական առաջարկվող փոփոխություններն են՝
- Օտարերկրյա մեքենաների վարորդները ճանապարհային և բնապահպանական հարկերը սահմանը հատելիս անմիջապես չեն վճարի. դրա համար կտրվի մինչև 15 օր ժամանակ։
- Կվերացվի սահմանին տարանցման հայտարարագրի համար գանձվող պետական տուրքը։
- Ճանապարհի անանցանելիության պատճառով 15 օրից ավելի ՀՀ-ում մնացած բեռնատարները կազատվեն այդ օրերի համար ճանապարհային հարկից։
Հավելենք՝ փոփոխությունները դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։
Նմանատիպ հոդվածներ
Խոստովանեմ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետության ամիսների ընթացքում նման ելույթ չէր ունեցել․ Աշոտյան
«Արդյոք այդ ելույթը կատարյա՞լ էր, իհարկե ոչ, արդյոք բոլոր թեմանե՞րն էին արծարծված այդ ելույթում, իհարկե ոչ։ Բայց, այդուհ...
Չի կարողացել երաշխավորել, որ դա հենց իր դղյակն է. Եղոյանը՝ Կարապետյանին
Մարդ, ով Ֆրանսիայում իր սեփական դղյակի «խաղաղությունը» չի կարողացել երաշխավորել և հիմա դատվում է Ֆրանսիական Հանրապետությ...
Ռուսաստանին չի հաջողվի ԵՄ-ում պառակտում և անկարգություն սերմանել․ ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրը խոստացել է, որ Ռուսաստանին չի հաջողվի «պառակում և անհանգ...
Հաջիևը՝ Հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել...