
էրդողանը հանդես է եկել հրատապ կոչով

Եվրոպայում և Ամերիկայում, եթե երեխան իրեն վնասում է վարդի փշովն, դա կոտրում է ծնողների սրտերը: Գազայում երեխաների ձեռքերն ու ոտքերը անդամահատում են առանց անզգայացման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանը:
«Այսօր ես կանգնած եմ այս ամբիոնում մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի համար, որոնց ձայնը փորձում են լռեցնել։ Կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն արել, որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստին պետությունը:
Հենց մեր աչքի առաջ Գազայում ավելի քան 700 օր շարունակվում է ցեղասպանությունը ։
Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք խոսում ենք այստեղ, Իսրայելը Գազայում զանգվածաբար սպանում է խաղաղ բնակիչներին: Վերջին 23 ամիսների ընթացքում Իսրայելը Գազայում ամեն ժամ երեխա է սպանում։ Այո, ամեն ժամ»,- ասել է նա: