Էրդողանին «ձայնազուրկ» են արել ՄԱԿ-ում․ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է
ՄԱԿ-ում Պաղեստինի հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատվել է։ Նշվում է, որ թուրք առաջնորդը կոշտ հայտարարություններ էր անում տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության մասին։ Թուրքական «Սաբահ» թերթը ենթադրել է, որ դա կիբեռհարձակում է եղել։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատմական ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատվել է։ Ենթադրություններ կան, որ նախագահ Էրդողանի ելույթը դիտավորյալ ընդհատվել է, կամ որ կիբեռհարձակում է տեղի ունեցել», – գրում է թերթը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միկրոֆոնը խլացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթի ժամանակ։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի միջազգային համաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարներին հատկացվել է 5 րոպե, իսկ մյուս ելույթ ունեցողներին՝ 3 րոպե։ Նախագահ Էրդողանի ելույթը ծափահարությունների պատճառով որոշակի ժամանակ տևեց, իսկ 5-րդ րոպեից հետո միկրոֆոնն ավտոմատ կերպով անջատվեց տեխնիկական պատճառներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ-ն՝ ադրբեջանցիների՝ Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցակետ տեղադրելու մասին
Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլո...
Սահմանափակումները վերացվեցին․ Ուկրաինան այժմ կարող է դա անել․ Մերց
ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին WDR...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց «Նոր դարաշրջան» և «Միավորված...
Վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ աղերս չունեն. Լիլիթ Գալստյան
Որքան էլ իշխանական քարոզչամեքենան այն պատմական և շրջադարձային համարի, տնտեսական վերելքի և ապաշրջափակման մասին քաղաքական...