Նոր ծուղակ` վարորդների համար. նշանի և գծանշման անհամապատասխանության հետևանքը
Երևանում կիսատ-պռատ գծանշումները շատ հաճախ շփոթեցման, խցանումների և վթարների պատճառ են դառնում:
Auroranews զանգահարած քաղաքացիները տեղեկացնում են, որ Լեո-Պարոնյան խաչմերուկում գետնի վրա արված գծանշումները և «օդում կախված» ճանապարհային նշանները տարբեր ուղղություններ են ցույց տալիս, ինչը շփոթմունք է առաջացնում:
Երևանի Տրանսպորտի վարչությունից Վազգեն Հարությունյանը Auroranews-ին փոխանցեց, որ Լեո-Պարոնյան խաչմերուկում երթևեկության համար ճանապարհային նշանի փոփոխություն է տեղի ունեցել, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և գետնի վրայի գծանշումը դեռ փոփոխված չէ, սխալ է և կշտկվի:
«Նշանը մեկ օր շուտ են դրել, այսօր հայտարարությունը տվել ենք, այդտեղ 3-րդ երթևկելի գոտին ավելանում է, շփոթվել նշանը մեկ օր շուտ են դրել»,- նշեց Հարությունյանը:
Սակայն քաղաքացիները պնդում են, որ իրավիճակը արդեն մի քանի օր է այդպես է:
Մեր հարցին ի պատասխան, արդյոք վարորդները կտուգանվե՞ն: Ոստիկանությունից նշեցին` բողոքարկման դեպքում ՏԻՄ մարմինը կորոշի: Ոստիկանությունից նաև ասեցին, որ վարորդը պետք է ուղղորդվի ճանապարհային նշանով:
Վարորդները գիտեն այդ ամենը։ Շատերն էլ կարծում են, որ վարորդին մոլորության մեջ գցելը ծուղակ է «փող քերելու համար»։
«Եթե վարորդը պետք է ուղղորդվի ճանապարհային նշանով, ապա պատասխանատու մարմինը պետք է ապահվի նշանի և գծանշման համապատասխանությունը»,- պնդում են վարորդները:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտ...
Լավրով-Մնացականյան հանդիպման ուշագրավ շեշտադրումները. «Ժողովուրդ»
«Երեկ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տևել է մեկուկես ժամ, և որին հետևել է համատեղ մամ...
1 բնակչի հաշվով քանի 100 դրամանոց կա. ԿԲ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հ...
Կանադան հետաքննություն կսկսի «Աէրոֆլոտ»-ի կողմից իր երկրի օդային տարածքի խախտումների հարցով
Կանադան հայտնում է, որ նախատեսում է հետաքննություն սկսել «Աէրոֆլոտ»-ի կողմից իր երկրի օդային տարածքի խախտումների հարցով:...