Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Ադրբեջանի ինքնիշխանության համաշխարհային ճանաչում է․ գլխավոր դատախազ

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Ադրբեջանի ինքնիշխանության համաշխարհային ճանաչում է․ գլխավոր դատախազ
Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից, և նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ, միշտ ջանքեր է գործադրել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նման…

Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից, և նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ, միշտ ջանքեր է գործադրել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը:


«Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի 4 բանաձևերի գոյությանը, որոնք ճանաչում են ադրբեջանական հողերի օկուպացիան և սահմանում դրանց անվերապահ ազատումը, հայկական կողմը չի վերադարձրել օկուպացված հողերը: Ադրբեջանը, ինչպես միշտ, այսօր էլ խաղաղության կողմնակից է», - ասել է գլխավոր դատախազը:


Նրա խոսքով՝ այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը դրա վառ օրինակն է.


«Այս փաստաթուղթը ոչ միայն նոր էջ է երկու պետությունների միջև հարաբերություններում, այլև պատմական շրջադարձային կետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև տնտեսության հետագա զարգացման առումով։ Միևնույն ժամանակ, այս փաստաթուղթը Ադրբեջանի ինքնիշխանության համաշխարհային ճանաչում է»,- հավելել է նա։

Նմանատիպ հոդվածներ

ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում սեղմ ժամկետում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ. Աբրահամյան

Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում հնարավորինս սեղմ ժամկետում Լաչինի միջանց...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250