Սերժ Սարգսյանին հեռացրել ենք առանց բռնnւթյան, Կտրիճ Ներսիսյանին հարցին ավելի նրբորեն ենք մոտենում․ Փաշինյան
Մենք, որ Սերժ Սագսյանին հեռացրել ենք, բռնություն եղե՞լ է։ Այդ ոնց կլինի, որ ընդդիմություն լինելով երկրի գործող ղեկավարին հեռացրել ենք առանց բռնության, հիմա երկրի կառավարման մանդատն ունենալով Կտրիճ Ներսիսյանին չենք կարողանու՞մ հեռացնել առանց բռնության: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք այս հարցին ավելի նրբորեն ենք մոտենում, քան 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը»,- նշել է նա։
Փաշինյանը նաև անդրադարձել է Տեր Արամին և այն խոսակցություններին՝ թե ինքը, որպես հաջորդ հնարավոր կաթողիկոս, հենց նրան է դիտարկում:
«Ես հիանում եմ նման հոգևորականների գործունեությամբ և ողջունում եմ դա, բայց ամուսնացյալ քահանան չի կարող լինել կաթողիկոս։ Ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո, եկեղեցին, առանց քաղաքական միջամտության պետք է իր հետագա անելիքները պարզի: Իրենք դրանից հետո պետք է որոշեն իրենց դիրքավորումը կուսակրոնության ինստիտուտի նկատմամբ, եթե իրենք պահում են, իրենք որոշում են պահել, ոնց որ թե չեն կարող չպահել, ուրեմն պետք է դա պահվի: Կուսակրոնություն չի լինում, կներեք, ուրեմն կամ մենք լուրջ ենք վերաբերվում դրան, կամ էլ այս հետևանքներին անընդհատ առերեսվելու ենք»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Կարախանյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:«Ղեկավարվելո...
ԱՄՆ զինվորականները առգրավել են Չինաստանից Իրան ուղևորվող բեռ
ԱՄՆ-ի զինվորականները հարձակում են գործել նավի վրա և առգրավել Չինաստանից Իրան ուղևորվող բեռը: Այս մասին հայտնել է Wa...
Վլադիմիր Զելենսկին դիմել է արևմտյան երկրներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է արևմտյան երկրներին աջակցությունն ուժեղացնելու խնդրանքով: Նա ևս մեկ անգամ խ...
Ռուսաստանը երկարաձգում է պшտերազմը․ նրանց ռազմավարությունը մնում է անփոփոխ. Զելենսկի
Ռուսաստանը երկարաձգում է պատերազմը՝ փորձելով Ուկրաինային որքան հնարավոր է շատ վնաս հասցնել, այս մասին ասել է Ուկրաինայի...