«Պողպատե մանդատը» գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում. Փաշինյանը՝ «մուրճի ստեղծարար ուժի» մասին
Որ ժողովրդի տված «Պողպատե մանդատը» գործում է լիուլի՝ երևում է միայն այն փաստի բերումով, որ այն գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛, որքան էլ ցավալի է ասել, արքեպիսկոպոսների դեպքում: Ամեն դեպքում գործում է հանուն Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության, հանուն Հայաստանի ժողվորդի և այսօրվա ապագայի: Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «մուրճի ստեղծարար ուժը»:
«Այս մուրճը և նրա խելացի կիրառումն է, որ թակարդից հանել են մեր պետականությունը, ապագան բերել են այսօր: Մուրճը երբեք քանդելու համար չի եղել, այլ միայն ու միայն կառուցելու և մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, քաղաքական ռազմավարություն ու բովանդակություն, պետական ռազմավարություն և բովանդակություն, ոչ միայն վաղվա, այլև այսօրվա համար, որովհետև ապագան այսօր է»,- նշել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ այսօրվա խաղաղությամբ է, որ կանխորոշվում է վաղվա խաղաղությունը, այսօրվա անկախությամբ է, որ կանխորոշվում է վաղվա անկախությունը, այսօրվա պետականությամբ է, որ կանխորոշվում է վաղվա պատականությունը՝ պետության հարատևությունը:
«Այսպես լինելու է միշտ, ու սա լինելու է մեր գործելակերպը»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի համար ԵՄ-ն նոր առևտրային դուռ է բացում. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Հայաստանի և Եվրոպական Միության միջև կայացած հանդիպումը վերահաստատել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենավստահելի գոր...
Պատրաստ եմ մեղմել ձեր խնդիրները. Գագիկ Ծառուկյանը` երաժիշտ-կատարողներին
ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գագիկ Ծառուկյանը, շարո...
Ուկրաինան ցուցադրում է իր ողջ զինանոցը՝ բացասական մթնոլորտ ստեղծելու համար․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու համար, մինչդեռ Կիևը փորձում է...
Դեպի Թուրքիա ուկրաինական հացահատիկով նավերին անօդաչուներն են ուղեկցում. ԶԼՄ
Ուկրաինայից հացահատիկով 16 բեռնանավերի առաջին քարավանը Թուրքիայի տարածքային ջրեր կհասնի օգոստոսի 3-ին։ Այս մասին հայտնել...