Իրանը՝ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումների մասին
Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումներն կսկսվեն առաջիկայում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմ»-ի հետ, և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կմեկնարկի», - նշել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքում գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագիծը
Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի...
ՆԳՆ-ն՝ վարորդական վկայականի ստացման նոր համակարգի մասին
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-ք...
Վստահ եմ, որ բացի Ռուբեն Վարդանյանից մյուս բոլորին ազատ կարձակեն. Արամ Սարգսյան
Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավճռին, վստահ եմ՝ մեզնից ոչ ոք հույս չէր փայփայում, թե ադրբեջանական...
Գերմանիայի կանցլերի թեկնածուն խոստացել է փակել սահմանները անօրինական ներգաղթյալների համար
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը խոստացել է խստացնել միգրացիոն քաղաքականությունը և փակել սահմանները անօրինական...