Ինչու էր Օնիկ Գասպարյանը մեկնել Մոսկվա ու ում հետ է վերադարձել Հայաստան
Մամուլում հրապարակումներ են եղել, որ հերթական անգամ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նաև նշվել էր, որ Կարեն Կարապետյանը ժամանել էր VIP սրահով, որտեղ իբրև թե նրան դիմավորել էին նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով, և, որ օդանավակայանի VIP սրահում են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
168.am-ի հավաստի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շատ հաճախակի է Հայաստան այցելում, և զարմացել էին, թե ինչու է նման աժիոտաժ առաջացրել նրա այս այցը: Բացի այդ, բնականաբար, ոչ ԱԳ նախարարը, և ոչ էլ ԳՇ նախկին պետը դիմավորելու չէին գնացել: Պարզապես նույն ինքնաթիռով Կարեն Կարապետյանը, Արա Այվազյանը և Օնիկ Գասպարյանը վերադարձել են Մոսկվայից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակում նա հանդիպել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...