Քաղաքականություն
ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել Հունգարիա և Սլովակիա մատակարարվող ռուսական նավթի վրա
Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել Հունգարիա և Սլովակիա մատակարարող «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի առկա մատակարարումների վրա։
«Դրուժբա» խողովակաշարի մաքսատուրքերը քննարկվում են ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթից առանձին։ Ի տարբերություն պատժամիջոցների, մաքսատուրքերը կարող են ընդունվել ԵՄ-ում մեծամասնության քվեարկությամբ, այլ ոչ թե միաձայն։
Ինչպես նշում է Bloomberg-ը, նման միջոցառումները նաև բավարարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ ԵՄ-ին ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից և գազից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կլաարը
Կա՛մ մեզ մորթելու են «Արևմտյան Զանգեզուրում», կա՛մ մենք կրկին ազատագրելու ենք «Արևելյան Զանգեզուրը». Վարդան Ոսկանյան
Lilit T.
Երբ ոուսական խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ կլքի ԼՂ-ն․ Reuters
Edita