Կյանքի ու մահվան մակարդակի վրա է այս ամենը․ Զախարովա
Ուկրաինայի ներսում հասարակական դիմակայությունը կյանքի և մահվան մակարդակի վրա է, քանի որ շատ մարդիկ չեն կարող դավաճանել իրենց նախնիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվել են ճշմարտության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Հաշվի առնելով, որ այդ ամենը շատերի համար էքզիստենցիալ բնույթ է կրում, պետք է նշեմ, որ այս դիմակայությունն իսկապես կրում է՝ կյանքի կամ մահվան մակարդակի բնույթ: Որովհետև մարդիկ, հասկանալով, որ իրենց նախնիները դրա համար իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելով ճշմարտությունը, երբեք չեն դավաճանի հիշողությանը և երբեք չեն կարողանա ապրել հակառակ գաղափարախոսության ներքո», - ասել Է Զախարովան ։
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքի երկրները Ուկրաինայի տարածքում նեոնացիզմը պետական գաղափարախոսության մեջ ներդնելու փորձ են անցկացրել, և այդ փորձն ավարտվել է ներպետական հասարակական դիմակայությամբ՝ բաժանվելով նրանց, ովքեր երդում են տվել նոր գաղափարախոսությանը, և նրանց, ովքեր դրան չեն տրվել:
«Ուկրաինայում արդեն մի ամբողջ սերունդ դաստիարակվել է այն գաղափարով, որ այն ամենը, ինչ եղել է 80 տարի առաջ, այլ էր։ Եղել են այլ հերոսներ, այլ իրադարձություններ, ու այլ փաստեր», - նշել Է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...