Եվրահանձնաժողովը` Ռուսաստանից ուրանի ներմուծումը սահմանափակելու մասին
Եվրոպական հանձնաժողովը նախկինի նման պլանավորում է սահմանափակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը, բայց առայժմ չի կարող հայտնել այդ հարցի շուրջ առաջարկ ներկայացնելու ստույգ ժամկետները։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Դա դեռևս պլանավորվում է, բայց այս պահին ես ձեզ հայտնելու ոչ մի տվյալ չունեմ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հավելենք` Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ռուսաստանից ԵՄ երկրներ միջուկային վառելիքի ներմուծումն արգելելու առաջարկների հրապարակումը։
Եվրոպական վիճակագրական վարչության՝ Եվրոստատի տվյալներով՝ ՌԴ-ն այժմ ԵՄ երկրներին է մատակարարում Միություն ներկրվող ամբողջ հարստացված ուրանի 38%-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրառել, որ Ստեփանավանում պատասխանել է լրագրողների...
Վարչապետի հայտարարությունների պատճառով Նեթանյահուն հրահանգել է կանչել Իսպանիայի դեսպանին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտաքին գործերի նախարար Էլի Կոենին հանձնարարել է կանչել Իսրայելում Իսպանիայի դեսպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արմեն Սարգսյանը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս». Արման Բաբաջանյան
Այսօր՝ հուլիսի 7-ին, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ հա...
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը
Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հ․ Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլ...