ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արմեն Սարգսյանը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս». Արման Բաբաջանյան
Այսօր՝ հուլիսի 7-ին, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ հանդես եկան ՍԴ հարցը շուտափույթ լուծելու կոչով: «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ դերակատարում ունի Սահմանադրական դատարանը մեր երկրում, ինչպիսի վճռական դերակատարում կարող է ունենալ ընտրությունների ընթացքում: Առնվազն 25 տարի տեսել ենք, թե ինչով է զբաղված եղել այդ դատարանը, ինչպես է ամեն անգամ նպաստել ռեժիմի վերարտադրմանը, ինչպես է վավերացրել կեղծ ընտրությունները: Եվ չի բացառվում, որ ներքին պայմանավորվածություններով, իսկ այդպիսի հիմնավոր կասկածներ կան, որ այս դատարանը նախկին իշխանությունների հետ կարող էր ունենալ քաղաքական պայմանավորվածություններ և նրանց քաղաքական նպատակների համար ապահովել ՍԴ-ի ճակատը»,- ասաց Արման Բաբաջանյանը: Պատգամավորի կարծիքով՝ այս ճակատագրական պահին Հանրապետության նախագահը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս: «Նախագահի ակտիվությունն այս հարցում պատասխանատու վերաբերմունք կլինի նրա սահմանադրական առաքելության իրացման նկատմամբ և հարցեր չի առաջացնի: Ես վստահաբար կարող եմ ասել, որ գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչ որ 2018 թվականի ապրիլի 21-ին էր, երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում էին նախագահին, և նրա քայլն էապես լիցքաթափեց և հանգուցալուծեց հեղափոխության ընթացքը»: Բաբաջանյանը կոչ արեց նախագահին անմիջապես ձեռնամուխ լինել այդ գործընթացի ազդարարմանը, որովհետև, նրա խոսքով, այս պահին էլ Հայաստանի քաղաքացին սպասում է նախագահի քայլին: «Նախագահը ակտիվ դերակատարում պիտի ստանձնի, որովհետև Սահմանադրությունը պարտադրում է նրան ակտիվություն ցուցաբերել»,- նկատեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...