Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա․ Քելլոգ

ՌԴ նախագահ Պուտինը ցանկանում է վերականգնել կայսրությունը: Եթե նա գրավի Ուկրաինան, կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այս մասին է  ասել ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցի Քելլոգը։


Տվեք Պուտինին մեկ դյույմ, և նա կվերցնի մեկ մղոն: Նա ինձ հիշեցնում է Հիտլերին, որը, իբր, ուզում էր միայն Սուդետյան երկրամասը, իսկ հետո մենք ստիպված էինք մտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Պուտինի պատիժը պետք է որոշի Հաագան, բայց ես հիասթափված եմ, որ շատ երկրներ անտեսում են դա։


Նա հավելել է, որ Պուտինը կարծում է, որ կհաղթի պատերազմում, բայց չի հաղթի: Թրամփը պարզապես նրան ժամանակ է տալիս նստելու բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ենք ձեռքում խաղաքարտերը։


«Ռուսաստանի նոր դաշինքները Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային հանրության համար, ոչ միայն Միացյալ Նահանգների: Մենք նախկինում նրանց առանձին էինք պահում, բայց հիմա նրանք բոլորը գլուխ են բարձրացրել: Մենք դեռ լավ ծրագիր չունեինք դրան արձագանքելու համար»,- կարծում է Քելլոգը։

Քաղաքականություն