Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել. «Ժողովուրդ»
Քննչական կոմիտեն դատարան է դիմել՝ Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Առաջիկայում լրանում են նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքի ժամկետները, եւ չի բացառվում՝ նախաքննական մարմինը կա՛մ քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի ու գործը դատարան ուղարկի, կա՛մ էլի կալանքի ժամկետները երկարաձգի։
Հիշեցնենք, որ իրավապահները հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաեւ Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղեւոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը եւ գործավարը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգեւորականները բերման էին ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել ր ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Մայր Աթոռն արձագանքել էր տեղի ունեցածին՝ հայտարարելով, որ խարդավանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգեւոր սպասավորներին եւ հավատավոր ժողովրդին»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...