Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը:
Թվիթերյան իր էջում նա գրել է, որ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը:
ԵՄ Խորհրդի կայքը ավելի վաղ հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հավանություն են տվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում կարգավորմանը նպաստող քաղաքացիական առաքելության ստեղծմանը Հայաստանում։
Առաքելության խնդիրն է լինելու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ վստահության բարձրացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծումը։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարվա համար։
Որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ։
«ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,-հայտնել է պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...