Ուկրաինայի շուրջ հակամարտությունը չի սպառնում երրորդ համաշխարհային դառնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունն այլևս չի սպառնում վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի:
«Սա պատերազմ է, որը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Կարծում եմ՝ հիմա մենք այդ իրավիճակում չենք հայտնվի։ Բայց ամեն ինչ գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,-ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «շատ հիասթափված է» այն փաստից, որ ուկրաինական հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ «լավ նորություններ» է ակնկալում Ուկրաինայում խաղաղ կարգավորման համատեքստում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մասին, որից հետո կարող է տեղի ունենալ նաև նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին: Այդ կապակցությամբ, մասնավորապես, քննարկվել է այն գաղափարը, որ պետք է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանն ու ռազմական համագործակցությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց...
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը պաշտոնը թողնելուց առաջ այլ աշխատանք է գտել Արգենտինայում, միայն թե չվերադառնա...
Արցախում զբաղածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում. պետնախարար
Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվո...
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել երկրում ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հաղորդել է...