Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել երկրում ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հաղորդել է սերբական «Tanyug» լրատվական գործակալությունը:
Վուչևիչը մամուլի ասուլիս է անցկացրել այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին:
Նշենք որ, հունվարի 27-ին, Ալեքսանդր Վուչիչը Վուչևիչի և խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ցուցարարների հետ երկխոսության կոչ է արել: Նա հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին և հայտնել ուսանողների և դասախոսների վրա հարձակվողների դեմ քրեական գործերի մասին: Կայարանի վերակառուցման վերաբերյալ փաստաթղթերն արդեն հրապարակվել են, նշել է Վուչիչը։
Ավելի վաղ նա ցուցարարներին մեղադրում էր երկիրն ապակայունացնելու նպատակով «արտասահմանյան ուժերի» հետ համագործակցելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Իրանի ԱԳՆ-ի առաջարկը` Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին:«Հունվարի...