
Ռուսասատնում անօրինական միգրանտների դեմ պայքարում ռուս զինվորականներ կներգրավվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) վետերաններին անօրինական միգրացիայի դեմ պայքարում ներգրավելու գաղափարին։ Նա այս հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Նոր ժողովուրդ» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևի խոսքով՝ ՆԳՆ անօրինական ներգաղթի դեմ պայքարող ստորաբաժանումներում ՀՌԳ վետերաններին ավելի ակտիվ ներգրավելու առաջարկը ծագել է ռազմաճակատից վերադարձած զինվորների կողմից։ Խորհրդարանականը ընդգծել է, որ կուսակցությունն արդեն ներկայացրել է այս գաղափարը իրավապահ մարմիններին։
Պետության ղեկավարը համաձայնել է զինվորականների նախաձեռնությանը։ «Մենք արդեն քննարկել ենք ՀՌԳ վետերաններին քաղաքական աշխատանքում ներգրավելու հարցը։ Ինչ վերաբերում է ՆԳՆ-ում աշխատանքին, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում, իհարկե, ինչու՞ ոչ։ Ես անպայման կքննարկեմ դա նախարար ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ», - ասել է նա։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև ընդգծել է, որ դաշնային և տարածաշրջանային մակարդակների իշխանությունները չպետք է ձևացնեն, թե միգրացիոն խնդիրներ գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ որոշումներ արդեն կայացվել են, դրանք պարզապես պետք է իրականացվեն։