Եթե որևէ արհավիրք չլինի, ապա այս տարի 2 մլն զբոսաշրջիկ կայցելի Հայաստան

Եթե Հայաստանում որևէ արհավիրք չլինի և տուրիզմի ոլորտը շարունակի զարգանալ, այս տարի հնարավոր կլինի գերազանցել 2019 թվականի ցուցանիշը (մոտ 1.9 մլն զբոսաշրջիկ) և ունենալ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Այս  մասին հայտնել է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

 

Ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների`  մինչև 2026-ը ակնկալվում է հյուրընկալել տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկ։

 

«2026 թվականի 2.5 մլն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում։ Առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարելի է հանգիստ հասնել այդ ցուցանիշին։ Այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե որքան զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»,–նշել է Ապրեսյանը։

 

 

Քաղաքականություն