Ինչպիսի նվերներ չի կարող ընդունել պաշտոնյան. օրենքի նախագիծ

 Պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք չպետք է ծառայողական որոշումների կայացման վրա ազդող նվերներ ընդունեն։ «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեցՀՀ Ազգային ժողով։ 
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը հայտարարեց, որ թույլատրելի կլինեն միայն պաշտոնական այցերի կամ միջոցառումների ընթացքում արարողակարգի շրջանակում ստացվող նվերները: 
 

Եթե այդպիսի նվերի գումարը գերազանցում է 20 հազար դրամը, ապա այն պետք է գրանցվի հատուկ գրանցամատյանում, եթե գերազանցում է 60 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն։ Արժեքը որոշվում է ողջամիտ շուկայական գների հիման վրա: 
Արդարադատության նախարարն ու փոխնախարարը ՔՊ–ի կողմից առաջադրվել են ԲԴԽ անդամի թեկնածուներ 
Եթե պետական ծառայողն իր ծառայողական լիազորությունների կատարման հետ կապված նվեր է ստացել (այսինքն՝ դրանց վրա ազդեցության հավանականություն ունեցող), ապա նա այդ մասին պետք է 5 օրվա ընթացքում տեղեկացնի ծառայողական էթիկայի համապատասխան մարմիններին: Նրանց բացասական եզրակացության դեպքում պաշտոնյան պետք է նվերը վերադարձնի հանձնողին: 
Պաշտոնյան պարտավոր է նույն կերպ վարվել այն նվերների հետ, որոնք ստանում են իր հետ փոխկապակցված անձինք: 
Փոխկապակցված անձանց թվում են մերձավոր ազգականները (ամուսինները, երեխաները և ծնողները, հարազատ քույրերն ու եղբայրները, զարմիկները, պապիկները, տատիկներն ու թոռները), սանիկները, կնքահայրերն ու կնքամայրերը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական շահեր ունեցող անձինք և կուսակիցները: 


Բացի այդ, հստակեցվում է, թե ինչպես պետք է իրեն պահի պաշտոնյան անձնական և ծառայողական շահերի բախման ժամանակ (հօգուտ իրեն և փոխկապակցված անձանց). պետք է համապատասխան մարմիններին հայտնել շահերի բախման մասին և հնարավորության դեպքում հարցի լուծումը հանձնարարել այլ պաշտոնատար անձի։ 
Լրացվում է այն պաշտոնյաների ցուցակը, որոնք պետք է հայտարարագրեր ներկայացնեն. այստեղ կընդգրկվեն պետական և համայնքային կազմակերպությունները, պետության կամ համայնքի 50 տոկոս և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունները ղեկավարող անձինք:

Քաղաքականություն

Պատահարներ