ՀԷՑ-ը մալուխների գնման արդյունքում տնտեսել է 265 հազար դոլար

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր ղեկավարությունը հայտարարել է մալուխների գնման արդյունքում 102 մլն դրամ (մոտ 265 հազար դոլար) տնտեսման մասին:


Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացված էլեկտրական մալուխների (35 կՎ լարման համար) մատակարարման մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել 31 ընկերություններ, ֆինանսական առաջարկներ են ներկայացրել 14-ը, իսկ մասնակցության անմիջական հայտեր են ներկայացրել 5-ը: Նրանց առաջարկած գների տատանումը կազմել է 1 մետրի համար 19 200 ($50)-ից մինչև 40 142 դրամ ($104)՝ առանց ԱԱՀ-ի։


Մրցութային կոմիտեի նիստում մասնակիցներից մեկն առաջարկել է մինչև 18 400 դրամ ($48) նվազագույն գին և հաղթող է ճանաչվել:


Ընկերությունը նշում է, որ 2025 թվականի գնումների տարեկան պլանի համաձայն՝ այս գնման բյուջեն կազմել է մեկ միավորի համար 30 000 դրամ (78 դոլար՝ առանց ԱԱՀ-ի)։ Տարեկան պլանով ընկերությունը գնումների վրա նախատեսել էր մոտ 264 մլն դրամ (հաշվի առնելով 8800 մետր գնումը), բայց փաստացի ծախսել է ընդամենը 162 մլն դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հաղորդագրության մեջ ասվում է, որ «գնիջեցումը տեղի է ունեցել ազատ մրցակցության արդյունքում», ինչն ակտիվացրել է բիզնեսի մասնակցությունը:

Քաղաքականություն