Հայ գործարար Արայիկ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Իլյա Կիվայի սպանության գործով
Գործարար Արայիկ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամիրխանյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 105-րդ և 222-րդ հոդվածներով (սպանություն և զենքի ապօրինի շրջանառություն)։ Նախաքննական մարմինը կարծում է, որ նա Կիվայի մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանին կալանավորել է սպանության գործով։ Բացի այդ, ամռան սկզբին նա վեց տարվա ազատազրկման և տուգանքի էր դատապարտվել դատական կարգադրիչին կաշառք տալու համար։ Դատարանը պարզել է, որ գործարարը երկու անգամ գումար է փոխանցել ընկերության հաշիվների վրա դրված կալանքը վերացնելու համար։ Օգոստոսին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական է ճանաչել։
Հիշեցնենք` Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնևո գյուղում։ Անհայտ անձը նրա վրա է կրակել ամառանոցային թաղամասի այգում, նախկին պատգամավորը տեղում մահացել է։ Ավելի ուշ Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարեց, որ Կիվան սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության ժամանակ։ Գործարար Արայիկ Ամիրխանյանի ընկերությունները ճանապարհների կառուցման աշխատանքներ են իրականացրել Ուկրաինայում բյուջեի միջոցներով։
2020 թվականին Ուկրաինայի ՆԳՆ–ն նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել խոշոր չափի խարդախության գործով։ 2021 թվականին լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամիրխանյանին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ նրա հայկական քաղաքացիության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Նա վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակ...
Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցե...
Այդ ժամանակ կսկսվի այս խելագար ծաղրածուների շոուն. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում բանակցություններում ուկրաի...