Հասարակություն
Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարել Իսրայելում
Ադրբեջանի ներդրումները Իսրայելում Միջերկրական ծովում Tamar գազային հանքավայրի շահագործման նախագծի շուրջ կազմել են կես միլիարդ դոլար՝ հայտնել է Ադրբեջանի կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Դրանք 2025 թվականի առաջին կիսամյակում հասել են 542,5 մլն դոլարի:
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1,35 մլրդ դոլար: Այսպիսով՝ Իսրայելը դարձել է այն երկիրը, որտեղ Ադրբեջանն ամենից շատ ներդրումներ է կատարել այս տարվա առաջին կիսամյակում:
2025 թվականի մայիսին Իսրայելի հակամենաշնորհային վարչությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը թույլատրել էր ձեռք բերել Tamar հանքավայրի շահագործման նախագծում 10 տոկոս բաժնեմասը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայում 12 մարդ է տուժել քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով
WRed
Ուջանում իրավիճակը լարված է. բողոքի ակցիա է իրականացնում շուրջ 19 ընկերություն
Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0