Հայտնի է թե ինչ պաշտոն կտա Թրամփը` նախագահական մրցավազքը լքած, Քենեդիին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր անցումային թիմի կազմում ընդգրկել է Ռոբերտ Քենեդի կրտսերին, որը մինչ այդ դուրս էր եկել ընտրություններից, հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Անցումային թիմում ընդգրկվել է նաև Թուլսի Գաբարդը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Հավայան նահանգից: Թիմը կադրային և քաղաքական որոշումներ կկայացնի, եթե Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին Քենեդի կրտսերը պաշտոնապես լքեց նախագահական մրցավազքը և կոչ արեց քվեարկել Թրամփի օգտին: Ելույթի շրջանակներում նա նշել է երեք հիմնական պատճառ, որոնք դրդել են իրեն դուրս գալ Դեմոկրատական կուսակցությունից և աջակցել Թրամփին՝ Ուկրաինայի հակամարտությունը, խոսքի ազատության սահմանափակումը և երեխաների դեմ «պատերազմը»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն: Այս մասին ասել է...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...