Ծխախոտը թանկացել է 30-50 դրամով. Որն է պատճառը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը եւս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ:
Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...