Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում․ «Հրապարակ»
Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, մեր տեղեկություններով, մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։ Գրում է «Հրապարակ» թերթը։
«Համեմատության համար հիշենք, որ Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ պետի պաշտոնում, Ռոմանոսը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ, ՀԷՑ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե` հանուն Հայաստանի հանրապետության է գնում ՀԷՑ, իբր այն առողջացնելու նպատակով եւ բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու` հանուն պետության: Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ՀԷՑ-ը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ` թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն:
Հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ՔՊ-ականացվում է: Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտու պահել, նրա հաշվին մեծ խումբ ՔՊ-ականների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել եւ ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել»,- գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սենսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանից․ Փաշինյանը գնդակը նետել է Ռուսաստանի դաշտ
Հայաստանի կառավարությունը մտադիր չէ վերանայել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամավճարներ չ...
Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն աս...
Թուրքիան անհանգստացած է. ի՞նչ է լայնորեն քննարկվում թուրքական մամուլում
Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյ...