Թուրքիան անհանգստացած է. ի՞նչ է լայնորեն քննարկվում թուրքական մամուլում
Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սրված հարաբերություններ ունեցող Հունաստանին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ:
Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգնաժամից հետո շարունակում է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել:
Այս քաղաքականության շրջանակներում Հունաստանը մասնավորապես մեծ քանակությամբ ռազմական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Թուրքական կողմը մտահոգված է, որ այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ: Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում:
Սպառազինության ծրագիրը ներառում է.
- 205 նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մարտական մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում։
- «Leopard 1» տիպի 190 տանկի արդիականացում։
- 183 «Leopard 2» տիպի տանկի արդիականացում։
- 4 «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում.
Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել». Մամեդովը զոհերի թիվ է հրապարակել
«Ադրբեջանը թեւակոխել է հետկոնֆլիկտային շրջան. hայկական օկուպացիայի հետևանքով իրենց հողերը լքած մեր քաղաքացիների վերադարձ...