Քաղաքականություն

Սենսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանից․ Փաշինյանը գնդակը նետել է Ռուսաստանի դաշտ

Սենսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանից․ Փաշինյանը գնդակը նետել է Ռուսաստանի դաշտ

Հայաստանի կառավարությունը մտադիր չէ վերանայել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամավճարներ չվճարելու իր որոշումը։ Վարչապետ Նիկոլ Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը տեղյակ է կառույցից հեռացման իրավական մեխանիզմների մասին և հանգիստ կընդունի նման սցենարը, եթե դաշինքի մյուս անդամները համապատասխան որոշում կայացնեն։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից։


Այս հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեղեկատվությունն այն մասին, որ ՀԱՊԿ երկրները քննարկում են Երևանի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը։ Պատճառն ավելի քան երկու տարի ֆինանսական պարտավորությունները չկատարելն է։ Ըստ կառույցի կանոնադրության՝ վճարումներից հրաժարվելը կարող է հանգեցնել ձայնի իրավունքից զրկման, քվոտավորված պաշտոնների սահմանափակման կամ անդամակցության կասեցման։


Միջազգային փորձագիտական շրջանակների, մասնավորապես՝ ղազախստանցի քաղաքագետ Դիմաշ Ալժանովի դիտարկմամբ՝ Երևանի այս մարտավարությունը նպատակ ունի կառույցից դուրս գալու պատասխանատվությունը փոխանցել Մոսկվային։ Հայաստանն արդեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, իսկ 2025 թվականի գարնանը խորհրդարանն օրենսդրական գործընթաց է սկսել Եվրամիությանը մերձենալու ուղղությամբ։


Զուգահեռաբար, Մոսկվան տնտեսական ճնշումներ է կիրառում Երևանի նկատմամբ՝ արգելելով հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի և ալկոհոլի ներկրումը։ Չնայած Ռուսաստանի կողմից ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվե անցկացնելու առաջարկներին, Հայաստանի իշխանությունները շարունակում են արտաքին քաղաքականության վերափոխումը՝ շեշտը դնելով տարածաշրջանային հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։ 


Քաղաքագետը  նշում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ԵՄ-ի հետ մերձեցմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։


«Բաքվի և Անկարայի հետ կապված որոշ հրատապ հարցեր լուծվեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, և սա դրական սկիզբ է, որը պետք է հիմք հանդիսանա Հայաստանի անվտանգության ապահովման համար: ՀԱՊԿ-ն անկարող է ապահովել իր անդամ երկրների անվտանգությունը, ինչը լավ հասկանում են նաև Երևանում, քանի որ այն սերտ հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանի անվտանգությունը կախված է այս երկու հարևան պետությունների հետ հարաբերություններից, ինչի վրա էլ աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը», - ասել է փորձագետը: 


Քաղաքագետը նաև նշել է, որ «իր պատմության ընթացքում ՀԱՊԿ-ը գործի է դրվել միայն մեկ անգամ, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանում զանգվածային անկարգություններ բռնկվեցին։ Դաշինքն օգտագործվեց Ղազախստանի ներքաղաքական գործերում։ Մնացած բոլոր դեպքերում ՀԱՊԿ-ը չի կարողացել ցույց տալ հակամարտությունները լուծելու իր կարողությունը»։


Ակնհայտ է, որ Հայաստանը վերակառուցում է իր ազգային անվտանգության քաղաքականությունը՝ կենտրոնանալով իր հիմնական հարևանների հետ խաղաղ հարաբերությունների վրա։


«Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր պարտքը չվճարելը, թերևս, այս քաղաքականության մի մասն է, որը նախատեսված է դաշինքին Հայաստանի անդամակցության բեռը Ռուսաստանի վրա տեղափոխելու համար: Փաշինյանը, ինչպես ասում են, գնդակը նետել է Ռուսաստանի դաշտ և դանդաղորեն կպնդի Հայաստանի դուրս գալու ՀԱՊԿ-ից՝ առանց որոշումն անձամբ կայացնելու: Եվ սա լիովին ճիշտ մարտավարություն է Հայաստանի ղեկավարության համար: Ինչո՞ւ է Հայաստանին պետք ՀԱՊԿ-ն, եթե նրա անվտանգությունը կախված է դաշինքի անդամ չհանդիսացող հարևան երկրների հետ հարաբերություններից: Ի՞նչ իմաստ ունի Հայաստանի լինելը այս կազմակերպությունում, եթե Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կառուցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման վրա», - հարցրել է փորձագետը: 


Նա նշում է, որ ռուսական ճնշումը, մասնավորապես՝ հայկական ապրանքների ներմուծման արգելքը և ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը, միայն հաստատում է Երևանի մտավախությունները Մոսկվայի քաղաքականության մանիպուլյատիվ բնույթի վերաբերյալ։ Ընտրություններում հաղթած Փաշինյանը ցուցաբերել է այս ճնշմանը դիմադրելու պատրաստակամություն՝ հենվելով իր քաղաքացիների աջակցության և ինքնիշխան պետություն կառուցելու իր ցանկության վրա։


«ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, ԵՄ-ի հետ մերձեցման վրա կենտրոնացումը և հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը պարզապես ճգնաժամին արձագանք չեն, այլ լավ մտածված ռազմավարություն, որն ուղղված է Հայաստանի երկարաժամկետ անվտանգության և զարգացման ապահովմանը»,- եզրափակել  է փորձագետը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250