
Ինչ փուլում է Կաթողիկոսին «հեռացնելու» ՔՊ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»

Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ Կաթողիկոսի հարցում: Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով: Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձեւավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ըստ օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ Կաթողիկոսի գահին հասցնելու:
Տեր Արամին ողջ իշխանական թեւը հալածյալ է համարում «նախկինների» կողմից, ու նրան ամեն կերպ փայփայում են՝ առաջիկայում գործընթացներում ներառելու համար: Նա միակ եւ եզակի հոգեւորականն է, որ խախտում է հայ առաքելական սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը եւ քննադատում է հոգեւոր առաջնորդին»,-գրում է օրաթերթը: