Սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաջողությանը․ ԱՄԷ նախագահ

«Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի և համագործակցության զարգացմամբ, առաջին հերթին ելնելով ժողովուրդների շահերից՝ Ադրբեջանի գլխավորությամբ»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։


«Այդ համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ անհամբեր սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակմանը և դրական առաջընթացին»,- հայտարարել է ԱՄԷ նախագահը։


Նա շեշտել է, որ այդ առումով Արաբական Միացյալ Էմիրությունները «վերստին ընդգծում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և ժողովուրդների խաղաղ համակեցության համար ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը»։

Քաղաքականություն