Ֆիլիպինները Չինաստանին մեղադրել է իր նավերի վրա ջրցաններով կրակելու մեջ
Ֆիլիպինների առափնյա պահպանությունը Չինաստանին մեղադրել է իր նավերի վրա ջրցաններով կրակելու և Հարավչինական ծովում դրանք արգելափակելու մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը ուղեկցում էր վիճելի Սպրատլի կղզիներից մեկում տեղակայված ֆիլիպինցի զինվորների մատակարարման նավը։
ԱՄՆ-ը դատապարտել է Պեկինի «վտանգավոր գործողությունները»՝ կատարվածի համար մեղադրելով նաև չինական «ծովային ոստիկանությանը»։
Պեկինը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին, ներառյալ Սպրատլի կղզիները, որոնց մասամբ հավակնում են նաև Ֆիլիպինները:
Մրցակցային հավակնություններ կան նաև Մալայզիայից, Վիետնամից, Բրունեյից և Թայվանից: Հարավչինական ծովը ներկայումս աշխարհի ամենաթեժ կետերից մեկն է, հատկապես, վերջին տարիներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության մեծացման պայմաններում։ Ջրային ուղիներով նաև տարեկան 5 տրիլիոն դոլար արժողությամբ համաշխարհային առևտուր է իրականացվում, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Պեկինի աճող ներկայությունը կարող է սահմանափակել առևտուրը:
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...