Իշխանությունները վատ պատասխան են տվել արբիտրաժային դատարանին. Ֆերոյան
Հայաստանի իշխանությունները վատ պատասխան են տալիս արբիտրաժային դատարանին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Մեկնաբանելով այս հարցի վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, փաստաբանը նշել է, որ Գալյանի բերանից այդ հայտարարությունը չի լսել, բայց, դատելով թղթակցի կողմից ընթերցված մեջբերումից, կարող է ենթադրել, որ ՀՀ իշխանությունների պատասխանն այն մասին, որ դա «ՀՀ ներքին գործն է», շատ վատ պատասխան է։
«Պետությունը ինքն է ընտրել Արբիտրաժային դատարանը, ինքն է դրա հետ պայմանագիր կնքել, ողջ աշխարհին հայտնել, ներդրողներին հրավիրել և ասել նրանց, որ վեճի դեպքում, եթե չեք վստահում մեր դատարանին, դիմեք արբիտրաժային դատարան։ Հիմա ասել, թե «դա մեր ներքին գործն է»՝ վատ պատասխան է»,- ընդգծել է փաստաբանը։
Ավելի վաղ Ֆերոյանը նշել էր, որ պետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար՝ արբիտրաժային դատարանի ակտի պահանջի չկատարման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնասիրվում է Վիկտոր Սողոմոնյանի հոր գույքի օրինականությունը. նրանք հրավիրվել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի գույքի օրինականությունը։Նշեն...
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ընտանիքներ կտեղափոխվեն Հայաստան
Արցախցի այն ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով անօթևան են մնացել և հանրապետությունից դուրս գալու ցա...
Արաղչիի արձագանքը` «քարի դար վերադարձի» սպառնալիքին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին «քարի դար վերադարձնելու» սպառնալիքին։«Ներ...
Թուրքիան ներառվել է ոչ դրական փորձ ունեցող երկրների ցանկում
Ամերիկյան «Gallup Research» ընկերությունը հրապարակել է «աշխարհի ամենաքիչ դրական փորձ ունեցող երկրների 2022թ.» ցուցակը։ Ա...