Պետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար՝ արբիտրաժային դատարանի ակտի պահանջի չկատարման համար. փաստաբան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ`պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է անազատության մեջ գտնվող բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Ֆերոյանը:
«Մեր փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները ՝ քրեաիրավական ասպեկտում: Այս պահին մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու ապացույցները բավարար հիմք են տալիս՝ գալու այն եզրահանգման , որ հանձնաժողովի նախագահի գործողությունները կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ: Երբ հանրահայտ արբիտրաժային դատարանի ակտը հրապարակվեց ու հասու դարձավ հանձնաժողովի նախագահին, նա գրություն հասցեագրեց կառավարությանը՝ խնդրելով պարզաբանում այդ ակտի կատարման հետ կապված կառավարության դիրքորոշում: Այնտեղից այդ գրությունը մակագրվում է միջազգային հարցերով մասնագետին, ղեկավար անձնակազմին, ով պատասխանում է՝ արբիտրաժային դատարանի որոշման կատարումը պարտադիր բնույթ է կրում, այս դեպքում պետք է կասեցվի կառավարչի լիազորությունները»,- ասել է Ֆերոյանը:
Նա նկատել է, որ այդպես էլ հանձնաժողովի նախագահը չկատարեց կառավարության դիրքորոշումը, որը արտահայտվեց ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի:
Ֆերոյանը նաև նկատել է, որ արբիտրաժային դատարանի ակտի պահանջի չկատարման համար, պետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին
Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ են հասցրել Եմենի հուսիթների թիրախներին երկրի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաֆ նա...
Միջուկային զենքի վերահսկում․ Թրամփը կասկածի տակ է դնում «Նոր ՍՆՎ»-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է չգնան «Նոր ՍՆՎ» պայմանագրի երկարաձգման ճանապարհո...
Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները թույլ չեն տվել խաղաղապահների բեռնատարները շարժվեն Աղդամի ուղղությամբ
Ռուս խաղաղապահների բեռնատարներն այսօր փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել...