ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է «Նյու Յորքի հռչակագիրը»․ Հայաստանը կողմ է քվեարկել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման մասին «Նյու Յորքի հռչակագրին»: Փաստաթղթին կողմ է արտահայտվել 142 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, դեմ՝ 10, ևս 12 երկիր ձեռնպահ է մնացել:
Դեմ քվեարկողների թվում են Իսրայելը, ԱՄՆ-ը, Արգենտինան, Պարագվայը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Պանաման, Պալաուն և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները:
Ձեռնպահ է մնացել 12 պետություն, այդ թվում՝ Կամերունը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հյուսիսային Մակեդոնիան, Հարավային Սուդանը, Մոլդովան, Սամոան և այլն:
Նախաձեռնությունն առաջ է քաշվել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի կողմից և նախատեսում է հրատապ և անշրջելի քայլերի անհրաժեշտություն երկպետական լուծման ուղղությամբ, ինչպես նաև կոչ է պարունակում դադարեցնել բռնությունները և Գազայի հատվածի կառավարումը փոխանցել Պաղեստինի ազգային վարչակազմին:

Նմանատիպ հոդվածներ
Երևանը վերջնականապես հրաժարվել է Արցախը պաշտպանելուց․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվ...
Եվրոպան կախված է ԱՄՆ-ի օգնությունից․ Մերց
Եվրոպական պետությունները փորձում են համախմբվել, և Գերմանիան, որպես տարածաշրջանի ամենամեծ երկիր, մեծ ջանքեր է ներդնում այ...
Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք. Սասուն Միքայելյանն ու Մարուքյանը վեճի բռնվեցին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվար...
Օրբանը սպառնացել է պատասխանել Զելենսկիի՝ Հունգարիայի հասցեին հնչեցրած սպառնալիքներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Հունգարիայի հասցեին աննկատ չեն մնա։ Այս մասին հայտարարել է Հունգարիա...