Հասարակություն
Խուզարկություններ՝ ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում. կան ձերբակալվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Կան ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ձերբակալությունների լուրը:
«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0