Հնդկաստանում 103–ամյա կինը «վերակենդանացել է» իր թաղումից առաջ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում 103-ամյա Գանգաբային «կենդանացրել է» իր սեփական հուղարկավորության ժամանակ՝ զարմացնելով հավաքված հարազատներին, ովքեր նրան մահացած էին համարում։ Անսովոր իրադարձությունը համընկել է նրա ծննդյան օրվա հետ, և ընտանիքը այն նշել է որպես իսկական հրաշք։
Նա հագած էր հուղարկավորության սարի, և հավաքված հարազատներն արդեն սպասում էին դագաղատարի ժամանմանը, երբ տեղի ունեցավ անհավանականը. նա սկսեց կենդանության նշաններ ցույց տալ։
Այս անսպասելի «հարությունից» հետո Գանգաբայի ընտանիքը լի էր ուրախությամբ, և շատերը դա ընկալեցին որպես իսկական հրաշք։ Սգի փոխարեն նրա հարազատները ոգևորությամբ նշել են նրա 103-ամյակը։
103-ամյա կինը երկու ամիս անկողնուց վեր չէր կացել։ Վերջին օրերին նա ոչինչ չէր ուտում և գրեթե ոչինչ չէր խմում։ Երբ նա դադարեց շարժվել, հարազատները ենթադրեցին, որ կինը մահացել է։
Բժիշկները հաստատե՞լ էին երկարակյաց կնոջ մահը, թե ոչ, սակայն ընտանիքը սկսել է պատրաստվել հուղարկավորությանը։
Նմանատիպ հոդվածներ
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...