Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ հիվանդ է մահացել
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից:
«Հիվանդի վիճակը հենց սկզբից ծանր էր գնահատվում: Նա այլ հիվանդություններ էլ ուներ և վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր արհեստական շնչառությամբ», — հայտնում են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:
Հունիսի 25-ի ժամը 11:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 924 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 785 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...