Հայաստանի նախագահը՝ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր ձեռքբերման մասին
Վաշինգտոնում մեր ձեռք բերած ամենակարևոր բանն այն է, որ երկու կողմերը, ես նկատի ունեմ Ադրբեջանին և Հայաստանին, համաձայնեցին խաղաղ ապրել։ Եվ հատկապես ամենաբարձր մակարդակով երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ մենք իսկապես պատրաստ ենք, ամեն ինչ կանենք, որպեսզի պարզապես սկսենք խաղաղ ապրել։ Դրա մասին RTVI Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ այդ կետը նշված է Հայաստանի և Ադրբեջանի ընդունած հռչակագրում։
«Հռչակագրում գրված են կարգավորման հիմնական սկզբունքները, TRIPP ճանապարհների աշխատանքի հիմնական սկզբունքները։ Կա տարածքային ամբողջականություն, երկրորդը՝ անկախություն, երրորդը՝ իրավասություն, չորրորդը՝ փոխադարձություն, հինգերորդը՝ ինքնիշխանություն։ Այսքանը։ Մենք կաշխատենք այդ սկզբունքների համաձայն։ Այն, ինչ ինչ-որ մեկը անվանում է այլ կերպ կամ ինչ-որ մեկը անվանում է իր ձևով, այս ճանապարհը կոչվում է TRIPP»,- ասել Հայաստանի նախագահը։
Նա պարզաբանել է նաև, թե ինչ նկատի ունի Ալիևը, երբ խոսում է այս երթուղով անարգել անցման անհրաժեշտության մասին, և արդյոք նա ակնարկում է, որ այնտեղ հայեր չպետք է լինեն, այլ ամերիկացիներ։
«Ոչ։ Ամերիկացիներ չեն լինի, ոչ ոք չի լինի։ Այնտեղ հայեր կլինեն»,- ասել է Հայաստանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Սաակաշվիլին սիրուհիներին նվերներ էր գնում պետբյուջեից»․ Քալաձե
Պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Միացյալ Նահանգներ մեկնելու համար, վստահեցրել է իշխող «Վ...
Չինաստանը ՌԴ-ի օգնությամբ կհարձակվի այդ երկրի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանը կօգնի Չինաստանին, եթե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը որոշի հարձակվել Թայվանի վրա: Նյու Յորք Թայմս-ին տված հարց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել»․ Ավինյանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին
«Ես փչացած հեռախոս չեմ ստեղ։ Եթե ես ասում եմ, հարգեի գործընկերներ, էս հարցերի ժամանակ պետք է քննարկենք հարցերը, էտ նշանա...
Մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Կիև է այցելել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա
Մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Կիև է այցելել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա:Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը պաշ...