ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել»․ Ավինյանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին
«Ես փչացած հեռախոս չեմ ստեղ։ Եթե ես ասում եմ, հարգեի գործընկերներ, էս հարցերի ժամանակ պետք է քննարկենք հարցերը, էտ նշանակում ա, որ պետք է քննարկենք հարցերը»։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց․ «ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել»։
Ավինյանը նշեց, որ շանտաժի լեզվով պետք չէ խոսել․ «Որովհետև ինչքան այս նիստերը մեզ են պետք, այդքան էլ՝ ձեզ և ձեր ընտրողներին։ Որովհետև եթե այստեղ բոլորով խնդիրներ չենք կարողանալու լուծել, այս ավագանու ինստիտուտը, միգուցե, կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների»։
Քաղաքապետը շեշտեց՝ նոր ընտրություններից չեն վախենում և խնդրեց «հաթաթաների լեզվով չխոսել»․ «Մենք ձեզ հետ այս լեզվով չենք խոսում»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի պահին իրավիճակը լարվել էր։ Անի Խաչատրյանի՝ բեմից իջնելուց հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր էր լցրել նրա վրա: Վերջինս նույնկերպ պատասխանեց: Ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր անջատել ուղիղ հեռարձակումը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը»․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավարար գումարներ կան․ Ֆինասնների նախարարը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման մասին
Ազգային ժողովի հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտացո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը․ որ մակնիշի մեքենաների մասին է խոսքը
Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում Խանջյան փողոցից մինչև Սարյան...