ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեխիայում երկու գնացք է բախվել․ 4 մարդ զոհվել է, կան տուժածներ
Առնվազն չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի ճակատային բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է iDNES լրատվական պորտալը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Նրանց խոսքով՝ որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված է 36 մարտական հաշվարկ և երկու ուղղաթիռ։
Regio Jet կոմերցիոն ընկերությանը պատկանող մարդատար գնացքը Պրահայից ուղեւորվում էր դեպի Սլովակիայի արեւելյան Կոսիցե քաղաք։ Այն տեղափոխել է ավելի քան 300 ուղեւոր։ Բախման ժամանակ, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:53-ին (Մոսկվայի ժամանակով 23:53-ին), ամենամեծ վնասը կրել է նրա առաջին վագոնը, որում եղել է մոտ 20 ուղևոր:
Պարդուբիցեի շրջանի փրկարար ծառայության ղեկավար Իգոր Պաարը հաստատել է, որ չորս մարդ դարձել է արտակարգ իրավիճակի զոհ, երեքը՝ միջին ծանրության, մոտ 20 մարդ՝ թեթև վնասվածքներ։ Մինչդեռ զոհերի ստույգ թիվը, ըստ նրա, հայտնի կդառնա որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Կեմերովո քաղաքում տրամվայի վթարման պահը․ տուժել է 90 մարդ
ՌԴ Կեմերովո քաղաքում բախվել է երկու տրամվայ, տուժել է 90 մարդ. վթարի զոհերից մեկն ավելի ուշ մահացել է։ Այս մասին հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պահը
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունենցել։ Համացանցում կադրեր են հրապարակվել երկրաշարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Ֆրանսիայի հանրահայտ Վերսալի պալատում․ տարհանում է իրականացվել
Այսօր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հանրահայտ Վերսալի պալատում։ Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացում...