ԱՄՆ-ի առաջարկը՝ ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ
ԱՄՆ-ն մտադիր է G7 երկրներին առաջարկել ստեղծել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման իրավական մեխանիզմ, այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ միջոցները կարող են օգտագործվել Ուկրաինայի պաշտպանական կարիքները ֆինանսավորելու համար: Աղբյուրները հայտնել են, որ աստիճանական բռնագրավման գաղափարը քննարկվել է եվրոպական կողմի հետ: Ռուսական միջոցների մեծ մասը սառեցված է Եվրոպայում՝ բելգիական Euroclear դեպոզիտարիայում:
Գործակալությունը նաև հաղորդում է, որ Վաշինգտոնը G7-ին առաջարկում է 50%-ից մինչև 100% մաքսատուրք սահմանել Չինաստանից և Հնդկաստանից ռուսական էներգակիրներ գնող ապրանքների վրա։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է , որ կարող է «շատ ուժեղ հարված հասցնել Ռուսաստանին պատժամիջոցներով»։ Նա ասել է, որ «համբերությունը սպառվում է» նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու փող չունի. Օրբան
ԵՄ-ն Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու փող չունի: Հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։«Հաշվի առնելով, որ...
Իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ «ճիշտ» քվեարկեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, ք...
Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու․ Սերժ Սարգսյան
Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը...
ՄԱԳԱՏԷ-ն՝ Կուրսկում միջուկային անվտանգության մասին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) այժմ Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության վերաբերյալ մտահոգութ...