ՄԱԳԱՏԷ-ն՝ Կուրսկում միջուկային անվտանգության մասին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) այժմ Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության վերաբերյալ մտահոգության պատճառ չի տեսնում Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ֆոնին:
«ՄԱԳԱՏԷ-ն հետևում է վերջին իրադարձությունների մասին հաղորդագրություններին և հաղորդակցության ուղիներ ունի, որոնք հասանելի են հակամարտության երկու կողմերի համար։ Այս պահին միջուկային և ֆիզիկական անվտանգության վերաբերյալ մտահոգվելու պատճառ չկա», - ՏԱՍՍ-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Գործակալությունում հավելել են, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին անթույլատրելի է համարում ցանկացած ԱԷԿ-ի վրա զինված հարձակումները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կուրսկի շրջանում մարտերն ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ատոմակայանն է։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
Բրազիլիան սուգ է հայտարարել․ ՀՀ-ն ցավակցություն է հայտնել
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած...