Ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն. Aravot
Առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։
Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Չախալյանը կալանավորվել է
«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանին 2 ամսով կալանավորել են։ Այս մասին հայտնել է նրա որդին` Ռուբեն...
Քոչարյան․ Դեռ հույս կա, որ ԲՀԿ-ն իր մանդատների տերը կդառնա
Դեռ որոշում չկա, կարծում եմ որոշումը նաև պետք է սպասենք ՍԴ-ից հետո, որովհետև դեռ հույս կա, որ կարող է ԲՀԿ-ն իր մանդատներ...
Արագած Ախոյանն ազատ է արձակվել
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանը երեկ &nb...
Դա կպաշտպանի մեր հայրենիքը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» անվանումը ստացած 175 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռ...