Արագած Ախոյանն ազատ է արձակվել
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանը երեկ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:
Նա նշեց, որ Ախոյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիությունից հրաժարվելու և այդ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու մասին է ՊՆ-ի հայտարարությունը
Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:...
Համաշխարհային էլիտաների ընտրությունը, կանգ է առել «Մեծ Թուրանի» մասին երազողի` Էրդողանի վրա
Քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու նշել.&nb...
Նոր թակարդ է լարվում. Դավիթ Իշխանյանը խոսում է Վիտալի Բալասանյանի ԱԽ համատեղ նիստերին չմասնակցելու մասին
Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տ...
Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա ուզում եմ հասկանան նրանք, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ըն...