ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 145 մլն դոլար աջակցություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:
Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել Ադրբեջան
«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է` ոչ մեկ չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սր...
Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ։«Հարգելի հայրենակիցներ,...
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետը
Կրեմլում այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև, քնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասում ենք իրավապահներին պատասխանին. Գագիկ Ծառուկյան
«Ես չգիտեմ՝ ինչ է ընթանում, պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի,...