Ցուցարարները խանգարել են Թրամփի ռեստորանային ընթրիքը. տեղում միջադեպ է սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկոյան տեղական ռեստորան կատարած հազվագյուտ այցելությունը սկսվել է նրանով, որ նա դեմ առ դեմ հանդիպել է ցուցարարների հետ, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ նախագահը, վարչակազմի պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ուղեկցությամբ, ավտոշարասյուներով ժամանել է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Joe's Seafood, Prime Steak and Stone Crab ռեստորան։
Թրամփը կարճ զրուցել է լրագրողների հետ ռեստորանի դիմաց, որտեղ նրան դիմավորել են ծափահարություններով և «ազատ Պաղեստին» վանկարկումներով։ Ներսում, ռեստորանի հաճախորդներին ողջունելիս, պաղեստինյան դրոշներ պահող մի խումբ ցուցարարներ սկսել են վանկարկել. «Ազատ Վաշինգտոն, ազատ Պաղեստին, Թրամփը մեր ժամանակների Հիտլերն է»։
Code Pink ակտիվիստական խումբը ստանձնել է բողոքի ակցիաների պատասխանատվությունը։ Ինքը՝ Թրամփը, կանգ է առնում ցուցարարների առջև և նայում նրանց աչքերի մեջ: Այնուհետև նրանց դուրս են հանել ռեստորանից, ցուցարարներից մեկն այդ պահին ասել է. «Նա ահաբեկում է Վաշինգտոնի համայնքներին»։
Նմանատիպ հոդվածներ
Նախարարը պետք է լսի անգամ նրանց, ովքեր իր դուրը չեն գալիս. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն, ով քիչ առաջ հանդիպել է բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդների...
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջ...
ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են նույնքան մահացու լինել, որքան պատերազմը. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցների զոհ դարձած երկրներին միավորվել։Այսօր իր...
Բոլոր պատասխանատուներն անխուսափելի պատիժ կկրեն․ ՌԴ ԱԳՆ
Սևաստոպոլի վրա ամերիկյան զենքով հրթիռային հարձակման բոլոր պատասխանատուները անխուսափելի պատիժ կկրեն։ Այս մասին ասվում է Ռ...